19:28   11-08-2022
Մեր օդը շարունակում է մնալ թշնամու ձեռքում, իսկ մենք թեժ պահին հրետանի ենք կազմում. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Վերջին էսկալացիայի ժամանակ մերձկասպյան թուրքերը հրապարակեցին տեսանյութեր, որտեղ  երևում էր, թե ինչպես են խոցում մեր հրետանին։ 2020 թվականին էլ մեր օդը թշնամու  ձեռքում էր։ Մենք ունեինք ՀՕՊ, որը բավականին հեշտությամբ թուրքը շարքից հանեց։

250 կիլոգրամանոց թանկարժեք պայթուցիկով բեռնված օդանավերը վեր բարձրացան՝  բացահայտելով մեր հակաօդային պաշտպանության կետերը, ինչից հետո ժամանակակից զինատեսակներով այն ոչնչացվեց։ 

Եվ ահա այն պայմաններում, երբ մեր ՀՕՊ-ի 40-60 տոկոսը ոչնչացված է մենք այսօր Արցախում թեժ պահերին հրետանի ենք կազմում։ Քողարկող ցանցերի արտադրություն, կեղծ դիրքեր, կեղծ զենքի տեսակներ․ չենք լսել, չենք էլ ուզում լսել այդ ամենի մասին։

Իհարկե ցանկացած պաշտպանություն հնարավոր է խոցել, այդ թվում նաև լավագույն պաշտպանությունը։ Հիշենք Դրեզդենի կամ Համբուրգի պատմությունը, սակայն, Էսեն, Էրֆուրտ և մնացած շատ այլ գերմանական քաղաքներ պահպանվեցին, որովհետև նրանց խոցելը շատ թանկ կարժենար։

«Ձևավորված համապատասխան բռունցքով հնարավոր է ամեն բան խոցել, մինչև անգամ 2020-ին Ջրականի դիրքերը»․ասում է Վովա Վարդանովը։

Loading...