10:08   12-08-2022
Image Description
Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը
Թողնել մեկնաբանություն

 Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները ։Սոցցանցերում տարածվել են հրաբխի ժայթքման կադրերը:

Հրաբուխը գտնվում է  Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մոտ։

Ադրբեջանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը բավականին հզոր է եղել, այն սկսվել է ուժեղ ձայնով, ապա նկատվել է բոց և ցեխի արտանետում:

Լոքբաթանը աշխարհի ամենաակտիվցեխային հրաբուխներից մեկն է: Այստեղ առաջին ժայթքումը տեղի է ունեցել1829 թվականին: Այդ ժամանակից ի վեր հրաբուխը ժայթքել է 27 անգամ, վերջինը՝ 2018թ.-ին։

Ցեխային հրաբուխները բավականին հազվադեպ են: Ադրբեջանում դրանք ամենաշատն են ՝ 700 ցեխային հրաբուխ։

 

Loading...