10:13   12-08-2022
Image Description
Հավաստագրեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացների մասնակիցներին
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանի որդեգրած նոր ռազմավարությունը միտված է` ստեղծելու և ներդնելու մարդկային ռեսուրսների կառավարման նոր ձևաչափեր և մոտեցումներ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ քաղաքապետարանը նախաձեռնել և անցկացրել է չորսօրյա ինտերակտիվ վերապատրաստում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումները» թեմայով:

Ծրագրի այս փուլին մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության և 12 վարչական շրջանի ավելի քան 20 աշխատակից:

Ամփոփիչ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դասընթացների մասնակիցներին հանձնելով հավաստագրերը, համոզմունք է հայտնել, որ մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտությունները կօգնեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման յուրաքանչյուր մասնագետ պետք է տիրապետի ՄՌԿ կարևոր գիտելիքներին և դրանց օգտագործման գործիքակազմին:

Քաղաքապետարանն այժմ ներդնում է թվային նոր գործիքներ, որոնք էապես կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

Քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը տեղեկացրել է, որ աշխատակազմերի հետ ուսուցողական՝ ընդունված ձևաչափերից դուրս ինտերակտիվ վերապատրաստումները լինելու են շարունակական:

Loading...