10:16   12-08-2022
Image Description
Միացյալ Նահանգները կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելուն
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարությունը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը առնվազն երեք հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի օբյեկտներին, մասնավորապես՝ ռադիոակտիվ իզոտոպների պահեստներին:

Loading...