14:22   13-08-2022
Image Description
ԱՄՆ-ը Թայվանի հետ առևտրային կապերը խորացնելու պլաններ ունի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը մշակում է հավակնոտ ճանապարհային քարտեզ՝ Թայվանի հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ դրա մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Սպիտակ տունը կոչ է արել Չինաստանին վերադառալ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության սերտ ուղիների՝ նույնիսկ չնայած Թայվանի շուրջ հարաբերությունների սրացմանը:

Ուրբաթ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ չինացի պաշտոնատար անձիք նոյեմբերին հանդիպում են պատրաստում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մեծ քսանյակի կամ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովների շրջանակում:

Loading...