14:23   13-08-2022
Image Description
Կուբայի նավահանգստի հրդեհի վայրում դիեր են հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Կուբայի Մատանսաս նահանգի նավթապահեստարանի տարածքում, որտեղ օգոստոսի 5-ին կայծակի հարվածից հրդեհ էր բեռնվել և ընդգրկել 4 վառելիքային ռեզերվուար, 4 մարդու մարմնի մնացորդեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խոսե Պորտալը, փոխանցում է RIA Novosti-ն:

Հրդեհաշիջման աշխատանքները տևել են 7 օր:

Կրակի դեմ պայքարի ժամանակ մեկ հրշեջ է մահացել հենց աղետի վայրում, ևս մեկը ստացած վնասվածքներից՝ հիվանդանոցում: Եվս 14 մարդ անհետ կորած է համարվում: Հրդեհից տուժած 132 անձանցից 23-ը դեռ մնում են հիվանդանոցներում, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Loading...