14:24   13-08-2022
Image Description
Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում մթնոլորտային արտանետումների ռեկորդային քանակ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում մթնոլորտային արտանետումների ռեկորդային քանակ է գրանցվել՝ ավելի քան մեկ միլիոն տոննա ածխածին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ վերլուծաբանների՝ հրդեհների ճիրաններում է հայտնվել հարավարևմտյան Ժիրոնդ դեպարտամենտի մեծ մասը: Հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում հրդեհներից մթնոլորտ է արտանետվել գրեթե մեկ միլիոն տոննա ածխածին: Ծավալը հավասար է 790 000 ավտոմեքենայից ածխաթթու գազի արտանետմանը։

Նման բարձր ցուցանիշ երկրում գրանցվել էր 2003 թվականին. այդ ժամանակ հրդեհները հանգեցրել են 650 հազար տոննա ածխածնի արտանետման:

2022 թվականին Ֆրանսիայում այրվել է 60 հազար հեկտար անտառ։ Ծառայության ներկայացուցիչները նշել են, որ տարածաշրջանում բույսերը գնալով դյուրավառ են դառնում:

Loading...