14:27   13-08-2022
Image Description
Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը
Թողնել մեկնաբանություն

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Observador պարբերականը: 

«Վարչապետը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել գազատարի այլընտրանքային երթուղու կառուցումը, որը Կենտրոնական Եվրոպան կկապի Պիրենեյան թերակղզու հետ»,- գրել է պարբերականը:

Պորտուգալիայի վարչապետի խոսքով՝ Ֆրանսիան  բնապահպանական սահմանափակումների պատճառով չի հաստատել գազատարի երթուղու նախնական տարբերակը։ Որպես այլընտրանքային ճանապարհ՝ հնարավոր է Միջերկրական ծովով Իսպանիան և Պորտուգալիան կապել Իտալիայի հետ:

Loading...