15:37   13-08-2022
Image Description
Իսպանիայում փառատոնի ժամանակ բեմը փլուզվել է, մեկ մարդ մահացել է
Թողնել մեկնաբանություն

Առնվազն մեկ մարդ զոհվել, ևս 17-ը վիրավորվել է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում փառատոնի ժամանակ ուժեղ քամու պատճառով բեմի փլուզման հետևանքով, հայտնում է տեղական փրկարար ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փառատոնի ժամանակ բեմի մի մասը փլուզվել է  քամու ուժգին պոռթկումից: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ բազմաթիվ  ծանր վնասվածքներով, 14-ը՝ թեթև կապտուկներով»,- հաղորդել է տեղական փրկարար ծառայությունը:

Ավելի ուշ տեղական Efe լրատվական գործակալությունը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 40-ի:

Loading...