15:38   13-08-2022
Image Description
Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 180 մարդ
Թողնել մեկնաբանություն

Սեզոնային ջրհեղեղները Պակիստանի Բելուջիստան նահանգում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում 186 մարդու կյանք են խլել, շաբաթ օրը հաղորդել է Dunya News-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Բելուջիստանում անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 85 տղամարդ, 45 կին և 56 երեխա, ևս 75 մարդ տուժել է, ասվում է նահանգային արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ։

Հորդառատ անձրևի ու ջրհեղեղի հետևանքով սատկել է ավելի քան 23,000 գլուխ անասուն և ընտանի թռչուն, ավերվել կամ վնասվել է 18,087 բնակելի տուն և 16 կամուրջ։

Պակիստանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ամբողջ երկրում հուլիսին և օգոստոսին սեզոնային անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

Loading...