12:39   14-08-2022
Զելենսկին թվարկել է ռազմաճակատի թեժ կետերը Դոնբասում
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ընդգծել է, որ Դոնբասում շարունակվում են «կատաղի մարտերը»։

Ուկրաինայի նախագահը թվարկել է նաև այս տարածաշրջանում, այսպես կոչված, թեժ կետերը։

«Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը, այս ուղղությամբ ռազմաճակատի ամենաթեժ կետերը մնում են անփոփոխ՝ Ավդիեվկա, Մարինկա, Պեսկի, Բախմուտ, բոլոր համապատասխան ուղղություններով»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն այնտեղ է ուղարկել «ուղղակի հսկայական քանակության ռազմական ռեսուրսներ», որոնք ներառում են մարդիկ, տեխնիկա և հրետանի։

Loading...