12:50   14-08-2022
Image Description
Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալուց հետո Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ներքին ծովը. Էստոնիայի պաշտպանության նախարար
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալուց հետո Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ներքին ծով։ Այս մասին Հաննո Պևկուրն ասել է ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Փոխանցում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով՝ Էստոնիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո երկու երկրները կմիավորեն առափնյա պահպանությունը։ Դա նրանց թույլ կտա փակել Բալթիկ ծովը ռուսական ռազմանավերի համար։

«Էստոնական և ֆիննական հրթիռների հեռահարությունը գերազանցում է Ֆիննական ծոցի լայնությունը»,- ասել է Պևկուրը։

Նրա խոսքով՝ համատեղ հակահրթիռային պաշտպանությունը Հելսինկիին ու Տալլինին թույլ կտա փակել Ֆիննական ծոցը։

Loading...