12:53   14-08-2022
Image Description
Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 000 մարդ է տարհանվել
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 000 մարդ է տարհանվել։ Շիզուոկա պրեֆեկտուրայում կարգադրվել է մարդկանց տարհանել «Մեարի» թայֆունի մոտենալու պատճառով, հաղորդում է Kyodo գործակալությունը։

Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է։ Դրան հաջորդող հինգերորդ եւ ամենաբարձր մակարդակը նշանակում է անհապաղ սպառնալիքի պատճառով կյանք փրկելու անհրաժեշտություն: Իշխանությունները կոչ են անում ավարտին հասցնել տարհանումը նախքան սպառնալիքի հինգերորդ մակարդակի հայտարարումը։

Loading...