14:28   14-08-2022
Image Description
Սաակաշվիլիի մայրը պատմել է նրա ծանր հիվանդության մասին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր որդու մկանները ատրոֆիայի են ենթարկվել։

«Նրա մկանները իսկապես ատրոֆիայի մեջ են: Անզեն աչքով կարելի է տեսնել»,- ասել նա։

Ալասանիայի խոսքով՝ Միխայիլ Սահակաշվիլին տառապում է թուլացած իմունային համակարգով։

Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի կլինիկաներից մեկում երկարատև հացադուլից հետո բուժում է անցնում։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահի եղբայր Գիորգին հայտնել էր, որ բժիշկները քաղաքական գործչին տվել են 17 տարբեր ախտորոշումներ։ Նրա խոսքով՝ Սահակաշվիլին այժմ փաստացի չի ուտում, իսկ կլինիկա մտնելուց հետո նա նիհարել է 11 կիլոգրամով։

 

Loading...