14:33   14-08-2022
Image Description
Միջուկային գործարք ԱՄՆ պատժամիջոցների թուլացմամբ. հրապարակվել է ԵՄ առաջարկը
Թողնել մեկնաբանություն

Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու Եվրոպայի առաջարկը ենթադրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցների թուլացում եւ ճանապարհ է հարթում Թեհրանի համար՝ խուսափելու ենթադրյալ միջուկային օբյեկտների հետագա ուսումնասիրությունից, հաղորդում է Politico-ն՝ մեջբերելով եվրոպական առաջարկի նախագծից հատվածներ:

Նախագծի մանրամասները վերջնական տեսքի են բերվել Վիեննայում։ ԵՄ-ն այդ հարցում սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ, պայմանները հուշում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է գործարք ապահովելու համար սպասվածից ավելի շատ զիջումների գնալ, հատկապես նվազեցնելով ճնշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա, որն ԱՄՆ համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Սակայն բանակցություններում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլին հերքել է, որ ԱՄՆ-ը փոխում է իր չափանիշները կամ կանոնները, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներ սահմանելուն:

Ապրիլին նախագահ Ջո Բայդենը մերժել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալ Թրամփի 2019 թվականին կայացրած որոշումը չեղարկելու Իրանի պահանջը: Մայիսի սկզբին ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը հանդես էր եկել բանաձեւով, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը չպետք է համաձայնի պատժամիջոցները չեղարկելու որեւէ գործարքի:

Թեեւ եվրոպական առաջարկը, որը միջնորդվել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կողմից՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ սերտ համագործակցությամբ, ինքնին չի վերացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ առկա պատժամիջոցները, այն լրջորեն կսահմանափակի դրանց արդյունավետությունը:

Loading...