14:35   14-08-2022
Image Description
ՄԱԿ-ը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի անկախ փորձագետների հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Աֆղանստանցիների ապագան չափազանց մռայլ է, քանի դեռ միջազգային հանրությունը լրացուցիչ քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու, որ թալիբները փոխեն իրենց քաղաքականությունը եւ կատարեն մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները»,-ասվում է հայտարարության եմջ։  

ՄԱԿ-ի անկախ փորձագետները նշել են, որ Աֆղանստանում ամենից հաճախ ոտնահարվում են կանանց եւ աղջիկների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, իրավապաշտպանների, լրագրողների, արվեստագետների, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, մանկավարժների եւ քաղաքացիական հասարակության իրավունքները: «Աշխարհում ոչ մի տեղ չի եղել կանանց եւ աղջիկների իրավունքների այսքան մասշտաբային, համակարգված եւ լայնընդգրկուն ոտնահարում։ Խտրականությունն ու բռնությունը չեն կարող արդարացված լինել ոչ մի հիմքով»,-նշվում է հայտարարության մեջ։

Արմատական ​​«Թալիբան» շարժումն անցած տարի օգոստոսի 15-ին մտել է  Քաբուլ եւ գրավել այն։ Շարժման լեգիտիմությունը դեռ ոչ մի երկիր չի ճանաչել։

Loading...