15:41   14-08-2022
Image Description
Գերմանական գազի պահեստներն արդեն 75,43%-ով լցված են
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի գազի պահեստարաններն արդեն լցված են 75,43 տոկոսով, հայտնել են օպերատոր ընկերությունները։

Գազի պահեստավորման մասին ԵՄ կանոնակարգի համաձայն, որն ընդունվել է մայիսին, մինչեւ սեպտեմբերի 1-ը նախատեսվում էր հասնել 75 տոկոսի նշագծին։ Գազի եւ ջրածնի պահեստավորման համակարգերի գերմանական օպերատորների ասոցիացիայի՝ INES-ի կարծիքով, հնարավոր է եղել արագացնել պահեստարանների լիցքավորումը՝ նվազեցնելով գազի սպառումը ամռանը եւ ավելացնելով կապույտ վառելիքի ներկրման ծավալը հյուսիս-արեւմտյան Եվրոպայից, հայտնում է DW-ն։

Նույն կանոնակարգը նախատեսում է, որ գերմանական պահեստները պետք է լցվեն առնվազն 85 տոկոսով մինչևեւ հոկտեմբերի 1-ը եւ առնվազն 95 տոկոսով մինչեւ նոյեմբերի 1-ը։ Սակայն, եթե ներկայիս թափը շարունակվի, ապա այս նպատակները նույնպես ավելի շուտ կիրականանան։ ԵՄ ծրագրի համաձայն՝ գազի պաշարների ավելացումը պետք է փոխհատուցի գազի շուկայում ցանկացած տատանման՝ ընդհուպ Ռուսաստան Դաշնությունից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։

Loading...