14:00   15-08-2022
Ինչպե՞ս կարող է քոուչինգը օգնել ուսուցչին.«Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

«Քոուչինգը կրթության մեջ. Ինչպե՞ս հաղթահարել մասնագիտական ճգնաժամերը»  անվամբ քննարկմանը շատ հետաքրքիր բացահայտումներ եղան: Հայաստանից և Արցախից ժամանած մոտ 30 ուսուցիչ՝ այդ թվում վերապատրաստողներ և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ, եկել էին ավելի լավ հասկանալու և լուծելու իրենց մասնագիտական խնդիրները: Ֆորումի նպատակն էր ոչ թե տեսական, այլ պրակտիկ լուծումներ տալ մասնագիտական ճգնաժամի մեջ գտնվող ուսուցիչներին: Վերջին շրջանում ուսուցիչների մոտ կա որոշակի դժգոհություն դասական վերապատրաստման հետ կապված: Ֆորումի կազմակերպիչները բացահայտեցին, որ քոուչինգը կարող է լինել նրանց վերապատրաստման և մասնագիտական զարգացման այլընտրանքային գործիք՝ հատկապես ճգանաժամերի ժամանակ:

Գայանե Դաջունցի հյուրերն են՝ քննարկման կազմակերպիչներ, սոցիոլոգ Մարինա Գալստյանը և «Հարատև կրթության» խորհրդատու Էդիթ Սողոմոնյանը:

Loading...