Նիգերիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն հիսուն մարդ է մահացել, հայտնել է Ջիգավա նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործադիր քարտուղար Սանի Յուսուֆը։
Քարտուղարի խոսքով՝ պետության կողմից ստեղծվել է 11 ճամբար՝ անօթևան մնացածներին ժամանակավոր կացարանով ապահովելու համար։ Նշվում է, որ ջրհեղեղը նահանգում ավերել է «հազարավոր» տներ։