10:32   16-08-2022
Image Description
«Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների թիվը հասել է 16-ի. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Թողնել մեկնաբանություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհված 16 քաղաքացիներից 10-ի անձը դեռևս պարզված չէ։ Նրանց մեջ կա մեկ հղի կին և մանկահասակ երեխա։

Loading...