10:33   16-08-2022
Image Description
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 12-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Կոտայքի մարզի Բջնի, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Loading...