10:42   16-08-2022
Image Description
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աֆղանստանում առևանգված ինքնաթիռներիի՝ Ուկրաինայում հայտնվելու ռիսկերի մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը չի ցանկանա, որ մոտ հարյուր ինքնաթիռները, որոնցով անցյալ տարի աֆղան զինվորականները փախչել են Ուզբեկստան և Տաջիկստան, հայտնվեն Ուկրաինայում, ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

«Մեզ համար կարևոր է, որ այն ուղղաթիռներն ու ինքնաթիռները, որոնք հայտնվել են Ուզբեկստանի և Տաջիկստանի տարածքում աֆղան զինվորականների փախչելու ժամանակ, չհասնեն Ուկրաինա: Այդ ինքնաթիռներից մոտ 60-ը Տաջիկստանում են, 40-50-ը՝ Ուզբեկստանում»,- ասել է Քաբուլովը։

Անցյալ տարվա օգոստոսին Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանի ռազմաօդային ուժերի օդաչուներն իրենց հարազատների հետ փախան Ուզբեկստան՝ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

Տեղական լրատվամիջոցները, հղում անելով Տաշքենդի պաշտոնյաներին, հայտնում են, որ հանրապետությունը չի նախատեսում ռազմական ինքնաթիռները վերադարձնել Աֆղանստան, քանի որ դրանք ԱՄՆ-ի սեփականությունն են։

Loading...