11:46   16-08-2022
Image Description
Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ողբերգական պայթյունի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:

 

Loading...