14:12   16-08-2022
Image Description
Ֆինլանդիան պլանավորում Է բազմակի կրճատել ռուսաստանցիներին այցագրեր տալը. ԱԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիան պլանավորում Է ռուսաստանցիներին համար կրճատել հայտեր տալու եւ Շենգենյան այցագրեր ստանալու հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին YIe-ի եթերում հայտարարել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն: Նախարարը պատմել Է, որ «ֆիննական այցագրեր ստանալու համար ռուսաստանցիներից ամեն օր ստացվում Է շուրջ հազար դիմում, եւ ապագայում այդ թիվը կարելի Է կրճատել՝ օրական հասցնելով 100-200-ի»:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն պատրաստում Է հատուկ մոդել, որի առաջնահերթությունը կտրվի այն հայտատուներին, ովքեր այցագրի համար դիմում են ընտանեկան հանգամանքների, աշխատանքի կամ ուսման հարցով: «Ես կարծում եմ, որ նման որոշումը միանգամայն խելամիտ կլիներ»,-հավելել Է նա: Հաավիստոյի խոսքով՝ ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ կարեւոր Է մշակել ԵՄ-ի մակարդակով ընդհանուր դիրքորոշում: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ «Ֆինլանդիան կարող Է որոշում ընդունել ազգային մակարդակով» եւ որ նրա որոշումը հայտնի կդառնա օգոստոսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...