16:03   16-08-2022
Image Description
Իրանը «Բանակ-2022»-ին երեք անօդաչու է ցուցադրել
Թողնել մեկնաբանություն

«Բանակ-2022» ֆորումին Իրանի տաղավարում այցելուներն ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են անօդաչուների, այդ թվում՝ հարվածային անօդաչուների նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է տաղավարում երկրի ներկայացուցիչներից մեկը՝ Նայաֆի Փոուր Դավոոդը։

«Նրանք, ովքեր հետեւում են լուրերին, լավ գիտեն, թե ինչի են ընդունակ մեր անօդաչուները, այդ թվում՝ դա վերաբերում է նաեւ Պարսից ծոցում տեղի ունեցածին։ Իրանական անօդաչուներ. բոլորն արդեն գիտեն, թե ինչի են դրանք ընդունակ։ Այսպիսով, այստեղ ամենից շատ ուշադրություն են դարձնում անօդաչուներին եւ կվադոկոպտերներին»,- ասել է Դավոոդը։

Նա նաեւ հավելել է, որ Իրանը ցուցահանդեսին նաեւ հրթիռներ, հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր է ներկայացնում։

Իրանը «Բանակ-2022»-ին իր տաղավարում երեք անօդաչու է ներկայացրել՝ Quadcopter, Mohajer 6 (թարգմանաբար «միգրանտ») եւ Karrar-3: Առաջինը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական նպատակներով, օրինակ՝ հրդեհների մարման, այնպես էլ ռազմական նպատակներով եւ կարող է հարվածային արկեր կրել։

Երկրորդի քաշը 670 կիլոգրամ է (դասավորությունը ներկայացված է ֆորումին 1-ից 7 չափսերով), բեռնվող քաշը՝ մինչեւ 100 կիլոգրամ, այն աշխատում է 200 կիլոմետր հեռավորության վրա եւ մոտ 5 կիլոմետր բարձրության վրա, աշխատանքի տեւողությունը՝ մինչեւ 12 ժամ։ Երրորդը կշռում է 510 կիլոգրամ, կարող է տանել մինչեւ 250 կիլոգրամ եւ բարձրանում է մինչեւ 9 կիլոմետր: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Իրանի տաղավարում, այն կարող է ե՛ւ որպես հարվածային դրոն, ե՛ւ որպես «կամիկաձե» օգտագործվել։

Ըստ իրանական կողմի՝ իրենց ազգային տաղավարն ամենամեծն է օցուցահանդեսում տարերկրյա պետությունների բոլոր ներկայացուցիչների շրջանում։ Մեկ օր առաջ այն բացվեց  Իրանի գլխավոր շտաբի համակարգողի առաջին տեղակալի ներկայությամբ։

Loading...