16:08   16-08-2022
Image Description
Շոյգուն շնորհակալություն Է հայտնել ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչին Ուկրաինայի շուրջ համագործակցության համար
Թողնել մեկնաբանություն

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երախագիտություն Է հայտնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում հումանիտար ոլորտում կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՄԱԿ-ի եւ ԿԽՄԿ-ի հետ ստեղծվել Է հումանիտար հարցերի շուրջ ռուս զինծառայողների արդյունավետ փոխգործակցություն, Շոյգուն օգոստոսի 16-ին նշել Է Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում Է «Բանակ-2022» համաժողովի շրջանակներում:

«Մենք երախտապարտ ենք ղեկավարներին եւ մեզ հետ փոխգործակցող այդ կազմակերպությունների աշխատակիցներին կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար»,-ասել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը: «Մասնավորապես, ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի ակտիվ դերի պայմաններում հաջողվել Է լուծել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման դժվարին խնդիրը: Կարմիր խաչի մասնագետները կարեւոր միջնորդական առաքելություն են իրականացնում գերի ընկած զինծառայողների նկատմամբ»,-հավելել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...