17:28   16-08-2022
Image Description
Պատրիարք Կիրիլը ցավակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Երևանում պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, հարգելի՛ Նիկոլ Վովայի: Մեծ վշտով ընդունեցի Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Հրդեհի և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել ու տուժել: Խորապես ցավակցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունը փոխանցել բոլոր նրանց, ում անդրադարձել է այս սարսափելի արհավիրքը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին»,- նշել է պատրիարքը:

Նա ՀՀ վարչապետին հավաստիացրել է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը:

Loading...