17:31   16-08-2022
Image Description
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի թվիթերյան գրառումը:

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության հետևանքով զոհված մարդկանց ընտանիքների և հարազատների հետ են», – Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

Loading...