19:22   16-08-2022
Image Description
Թուրքիայի և Լատվիայի արտգործնախարարների քննարկման օրակարգում եղել են նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ իրենց քննարկման օրակարգում եղել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ղրիմի անօրինական բռնակցումից հետո մենք նույն զգայունությունն ենք ցուցաբերում, ինչ Լատվիան Ուկրաինայի սահմանների ամբողջականության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Ես տեղեկատվություն եմ տվել իմ ընկեր Էդգարսին հնարավորինս շուտ զինադադարի հասնելու մեր ջանքերի և մեր վերջին բանակցությունների մասին։ Հացահատիկի արտահանման վերաբերյալ մինչ այժմ ստորագրված պայմանագիրն իրականացվել է առանց խնդիրների։ Մենք կշարունակենք մեր ջանքերը բոլոր կողմերի և Ստամբուլի կենտրոնի միջոցով ապահովելու, որ գործընթացը շարունակվի, չընդհատվի»,- ասել է նա՝ նշելով, որ Ռինկևիչսին տեղեկատվություն է տվել ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացի մասին:

Պաշտոնական Անկարան չի ընդունում Ղրիմի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու փաստը և բոլոր առիթներով հայտարարում է, որ  շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ղրիմը ներառյալ տարածքային ամբողջականությանը:

11:01   30-09-2022
Loading...