19:25   16-08-2022
Image Description
Թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերի կողմից սպանվել է 1 թուրք զինվոր
Թողնել մեկնաբանություն

 Թուրքական Շանլըուրֆա նահանգի Բիրեջիք շրջանում քրդական ուժերը կրակ են բացել թուրքական ոստիկանության պարեկապահակային կետի ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Տեղեկության համաձայն՝ թուրքական ուժերի վրա կրակն արձակվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների կողմից:

Կրակի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 4-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թուրքական կողմի պատասխան կրակի հետևանքով 13 զինյալ էլ սպանվել է քրդական կողմից:

Պաշտոնական Անկարան Սիրիայի տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալներին, ինչպես նաև  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) համարում է ահաբեկչական խմբավորումներ: 

Loading...