Միևնույն երգն ու երգատեսակը այս կամ այն տարածաշրջանում ստանում է այլ ձև: Լեռնոտ տարածքներում այն ավելի կոչական է ու մարտնչող, դաշտավայրերում ՝ հանգիստ ու խաղաղ: Բնությունն ամեն երգի վրա իր կնիքն է թողել: Այդպես էր կարծում նաև Կոմիտաս վարդապետը, որի «Էջմիածին» ստեղծագործությունը կհնչի Օգոստոսի 18-ին՝ «Կարնո դուռ» անվանումը կրող համերգին:
Կարինը 4 դուռ ուներ: Մեկը՝ Պոլսո, մեկը՝ Էրզնկայի, մյուսն էլ՝ Ախլցխայի, որը տանում էր դեպի Ռուսաց կայսրություն:
Տեղահանումների ենթարկված Կարինն էլ ուներ իր մշակույթային առնաձնահատկությունները: Կարնո երգերը, օրինակ օրորոցայինը, Կարնո պարերը, օրինակ Քոչարին, բարբառը և այլն: Այդ ամենը հանդիսատեսը կարող է զգալ Սեպտեմբերի 3-ին կայանալիք «Կարնո դուռ» համերգի ժամանակ:
Երաժշտագետ Անի Հակոբյանը Գագիկ Գինոսյանի հյուրն է:
Ուշադրություն հաղորդման տեսագրման ժամանակ ՀՀ-ում դեռ սգո օր չէր հայտարարվել: Օգոստոսի 18-ին սպասվելիք համերգը կկայանա Սեպտեմբերի 3-ին: