10:43   17-08-2022
Image Description
Քննարկվել է դեպի Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն գնացող ճանապարհի հիմնանորոգման հարցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ այցելել է Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։

Տեղում քննարկվել է դեպի հիվանդանոց գնացող ճանապարհի հիմնանորոգման հարցը։ Որոշում է կայացվել առաջիկայում լուծել խնդիրը՝ հիմնանորոգել նշված ճանապարհահատվածը։


Loading...