11:57   17-08-2022
Image Description
Վրաստան մեկնող ճանապարհորդների 12,1 տոկոսը Հայաստանից է, ամենաշատը՝ ՌԴ-ից
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ: Հաղորդում է Aliq Media-ն։

Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ճանապարհորդների գերակշիռ մասը՝ 47 տոկոսը, եղել է 31-50 տարեկան:

Ամենաշատ ճանապարհորդ՝ 147,7 հազար, եկել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների ընդհանուր թվի 19,3 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,9 տոկոս, երրորդ տեղում Հայաստանն է՝ 12,1 տոկոս։

Loading...