12:04   17-08-2022
Image Description
Թալիբները խոստացել են կանխել հավաքագրված ահաբեկիչների տեղափոխումը Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

Թալիբները երաշխավորել են, որ իրենց հնարավորությունների սահմաններում թույլ չեն տա ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններին, այդ թվում՝ ISIS-ի,  տեղափոխել Ուկրաինա, նշել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

Քաբուլովը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կապ ունի թալիբների հետ այն լուրերի պատճառով, որ երրորդ երկրներն Աֆղանստանում զինյալներ են հավաքագրում՝ նրանց Ուկրաինա ուղարկելու համար։ Անցյալ տարվա օգոստոսին իշխանության գալուց հետո թալիբները խոստացել էին, որ Աֆղանստանի տարածքից Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգությանը սպառնալիք չի լինի։

Loading...