17:08   17-08-2022
Image Description
Թուրքիան հետաքննում է մզկիթներում Սիրիայի դեմ ռազմական գործողության մասին հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի հետ սահմանին գտնվող մզկիթներում նոր ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարության մեջ պաշտոնյաների ներգրավված լինելու ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Գազիանթեփ նահանգի նահանգապետ Դավութ Գյուլը, փոխանցում է korrespondent.net-ը:

«Կարկամիշի մզկիթներում արված հայտարարությունները չափերն անցնում են, պարետային ժամ չկա և սովորականից դուրս իրավիճակ չկա: Պատասխանատու քաղծառայողների նկատմամբ հետաքննություն է սկսվել»,- գրել է նա Twitter-ում։

Նշենք, որ իշխանությունների կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա Սիրիայում թուրք զինվորականների գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի երեկոյան սահմանամերձ Կարկամիշ շրջանի մզկիթների բարձրախոսները հայտարարել էին Սիրիայում ռազմական գործողության մասին։

«Թուրքական հերոսական բանակը շուտով գործողություն է իրականացնելու Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, ոչ ոք չվախենա, բոլորդ մնացե՛ք տանը և զգո՛ւյշ եղեք»,- լսել են տեղացիները։

Loading...