18:10   17-08-2022
Image Description
Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Նախօրեին և այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ 
 
Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար, քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
 
«Հատկապես այս օրերին՝ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
 
Զգոնություն և տոկունություն բոլորիս»,- նշված է գրառման մեջ։

Loading...