19:39   17-08-2022
Image Description
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ կառավարության կայքը:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման գերակա խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:

11:01   30-09-2022
Loading...