10:27   18-08-2022
Image Description
Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը
Թողնել մեկնաբանություն

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է լուրերն այն մասին, թե Բելգրադը ռազմական գործողություններ է ծրագրում Կոսովոյում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը;

«Մենք  տարածաշրջանի որոշ երկրներում լսում ենք Կոսովոյում՝ Սերբիայի ռազմական միջամտության մասին հայտարարությունները, ըստ նրանց, դա պետք է տեղի ունենար հինգ ամիս, չորս ամիս, երեք ամիս, երկու ամիս առաջ, բայց դեռ ոչինչ տեղի չի ունեցել: Դա նշանակում է նրանք ստել են, և ոչ ոք ոչինչ չի ասել այս պատմության վերաբերյալ»,-ասել է Վուչիչը:

Սերբիայի ղեկավարը հավելել է, որ խնդրել է ՆԱՏՕ-ին ուշադիր ուսումնասիրել իրավիճակը Կոսովոյում։

Loading...