10:54   18-08-2022
Image Description
Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR
Թողնել մեկնաբանություն

Էստոնիան ցանկանում է արգելել Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի խոսքով՝ Եվրամիության հիմնարար համաձայնագիրը թույլ է տալիս անդամ երկրներին նման քայլի դիմել, հայտնում է ERR-ը։

Օգոստոսի 11-ին Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Էստոնիայի կողմից տրված Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Պատժամիջոցն ուժի մեջ է մտնում ուրբաթ՝ օգոստոսի 19-ին։ Այս որոշումը վերաբերում է միայն Էստոնիայի կողմից տրված վիզաներին եւ չի ազդում Շենգենյան այլ երկրների կողմից տրված վիզաների վրա։

Ներկայումս Էստոնիայում մշակվում է լուծում, որը թույլ կտա արգելել մուտքը Էստոնիա Եվրամիության երրորդ երկրներում տրված վիզաներով։

«Մենք պայմանավորվեցինք, որ ԱԳՆ-ը եւ ՆԳՆ-ը հաջորդ շաբաթ կպատրաստեն իրենց հնարավոր առաջարկները, թե ինչպես փակել Էստոնիայի սահմանները Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնք ունեն Շենգենյան վիզա, որը չի տրվել Էստոնիայի կողմից»,- ասել է Ռեյնսալուն։

Ներքին գործերի նախարարության փոխկանցլեր Վեյկո Կոմուսաարն ասել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, եւ առաջարկը ձեւակերպվում է, այն պետք է պատրաստ լինի այս շաբաթ:

Loading...