12:13   18-08-2022
Image Description
Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկը համարվում է դեռ չնույնականացված. ԱԻ նախարար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:

«Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված: 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջիկա 2 ժամվա ընթացքում: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 935 փրկարար ծառայող, որից  350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա:

Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը: Մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած: Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն-ազգանունը մենք ունենք»,- ասաց նախարարը:

Նրա նշեց, որ ներկա պահին մաքրվել է տարածքի 90 և ավելի տոկոսը:

«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,-ասաց նա:

Փամբուխչյանը նշեց, որ ներկա պահին տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ:

Loading...