14:10   18-08-2022
Image Description
Ադրբեջանի չորս շրջանում մոլեգնում են անտառային հրդեհները
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Դրանք բռնկվել են երկրի միանգամից չորս շրջանում՝ Գաբալայի, Շաբրանի, Ղուբայի և Սիյազանի: Պատճառն արդեն երկու շաբաթ պահպանվող անոմալ տապն է:

Հրդեհների մարումը բարդացնում են նաև բարդ ռելիեֆն ու ուժեղ քամին, որն ավելի է տարածում կրակը։ Հրդեհի մարման համար գործի են դրվել ամֆիբիա ինքնաթիռ և ուղղաթիռներ, աշխատում եմ բազմաթիվ հրշեջներ, փրկարարներ ու կամավորներ:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Ադրբեջանում շոգ եղանակը կպահպանվի մինչև օգոստոսի 20-ը:

Loading...