14:10   18-08-2022
Image Description
Գերմանիայի կանցլեր Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները նրան «ժողովրդի դավաճան» են կոչել
Թողնել մեկնաբանություն

Բրանդենբուրգի դաշնային երկրամասի Նեյրուպին քաղաքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները սկսել են սուլել եւ վանկարկել՝ «ժողովրդի դավաճան», «հեռացիր» արտահայտությունները, հայտնում է Focus-ը։

«Ցուցարարները բղավում էին «ժողովրդի դավաճան» եւ «հեռացիր»։ Շոլցի խոսքը դժվար էր հասկանալ»,- նշում է պարբերականը։

Ըստ ԶԼՄ-ների՝ ցույցի կոչ են արել «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Ձախ կուսակցությունները։ Նշվում է, որ Շոլցի ելույթի ժամանակ հրապարակում ներկա էր մի քանի հարյուր մարդ։

Loading...