17:28   18-08-2022
Image Description
Էստոնիայի հետ սահմանին վերսկսվել է բեռնատարների երթեւեկությունը
Թողնել մեկնաբանություն

Ռուս-Էստոնական սահմանով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը վերսկսվել Է կարճաժամկետ դադարեցումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հաղորդել Է իր Telegram-ալիքում:

Հինգշաբթի օրն ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել Էր Իվանգորոդ-Նարվայի շրջանում ռուս-Էստոնական սահմանով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության ժամանակավոր դադարեցման մասին: Էստոնիայի մաքսատան տեղեկատվության համաձայն, մուտքի եւ ելքի անցակետի աշխատանքի դադարեցումը կապված Է եղել այն ճանապարհների վերանորոգման հետ, որոնք հարում են սահմանային անցումին:

«12:00-ից բեռնատար ավտոմեքենաները Ռուսաստանից մեկնում են հաստիքային ռեժիմով»,-ասվում Է ԴՄԾ-ի հաղորդագրության մեջ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...