18:41   18-08-2022
Image Description
Լվովում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։

Խորհրդակցությունների արդյունքում կկազմակերպվի Թուրքիայի, Ուկրաինայի ղեկավարների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով է ժամանել Վլադիմիր Զելենսկու հրավերով:


Loading...