Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։
Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգում։
Աշխատանքները կավարտվեն 2024-ին։