20:08   23-08-2022
Աղավնո, Սուս, Բերձոր. սրանով ո՛չ սկսվում, ո՛չ էլ ավարտվում են մեր խնդիրները. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Տարածաշրջանային վատթար իրավիճակում Հայ- վրացական սահմանին «բարեկամության» կամուրջի բացում դրական էր: Հաղորդակցության նոր ուղի ստեղծելը լավ է, հատկապես ֆորսմաժորային իրավիճակների համար: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով անվանումն էլ պատահական չէ ընտրված: Այն կարող է և պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի՝ ցանկացած կոմունիկացիա անվտանգային համակարգի մի մասնիկ է: Կարևոր է, որ այն չմնա արարողակարգային բովանդակության մեջ, այլ ծառայի իր նպատակին: Խոսելով ընդհանրապես տարածաշրջանային անկայունությունից՝ զրուցակիցները կարծում են, որ այն մեզնից մեծապես կախված չէ. եթե մեր առաջարկները հասնեին տեղ, այսօր պատկերը այլ կլիներ: նչ ենք ուզում ու ինչպես, միջոցները միշտ կգտնվեն:

Loading...