Գյուղատնտեսությունն այս փուլում պահանջում է պետական ուղիղ միջամտություն ու օժանդակություն: Հիմա, երբ նայում ենք գյուղատնտեսության նախարարության ծրագրերին, տեսնում ենք, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը վարկային տոկոսների սուբսիդավորման ծրագրեր են: Գյուղատնտեսության նախարարությունը վաղուց արդեն հեռացել է իր բուն գործառույթից՝ վերածվելով սուբսիդավորման նախարարության: Սակայն երբ մեր գյուղատնտեսության շարժիչը փչացած է, դրա մեջ յուղ ներարկելով այն աշխատեցնել չենք կարող: Որո՞նք են գյուղատնտեսության հիմնական խնդիրները, ինչպե՞ս ու ի՞նչ չափով պետք է Կառավարությունը կանոնակարգի այդ ոլորտը և ի վերջո, ինչպե՞ս գյուղատնտեսությունը դարձնել ժամանակակից, արդյունավետ ու եկամտաբեր՝ այդ ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց համար: «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի այս թողարկմանը Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացման սեփական տեսլականը: