16:30   05-09-2022
Image Description
Լատվիայի ափերի մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Թողնել մեկնաբանություն

Իսպանիայից Քյոլն թռչող Cessna մասնավոր ինքնաթիռը կործանվել է Բալթիկ ծովում՝ Լատվիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով TT գործակալությանը։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։ Հաղորդվում է, որ ընկնելուց առաջ օդանավի հետ կապը խզվել է։ Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է չորս մարդ, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ։ 

Loading...