Երկիրը «բոլոնյան խավարի » մեջ է: Դպրոցն հայրենասերների չի դաստիարակում: Եվ ընդհանրապես, ի՞նչ է դաստիարակում այն, կամ դաստիարակու՞մ է արդյոք:
Մի իրավիճակում ենք, երբ ռուսական բանակի կանոնադրությունն է ներարկված մեր բանակում: Երբ ֆրանսիական սահմանադրությունը վերաձևված է մեր ազգի վրա: Նույն բանը կատարվում է նաև կրթության հետ: Չի կարող բոլոնյան համակարգը հայրենատեր սերունդ կրթել: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ ազգը դեպի ինքն իրեն պիտի գնա…. դեպի ինքնաճանաչում:
Այդ ամենի հետևանքը պիտի լիներ այն պետությունն ու հանրությունը, որն այսօր ունենք:
«Եթե Հայաստանում չկար ինկվիզիցիա, որպեսզի Բրունոյի նման Շիրակացուն այրեին, դա չի նշանակում, թե նա պակաս տիեզերական մտքի տեր էր».ասում է Գագիկ Գինոսյանը, ով իր հեղինակային հաղորդման այս թողարկումը նվիրել է դպրությանը: