Անժելա Հեքիմյանը դեռևս մանկուց զբաղվում է զարդեր պատրաստելով: Դրան զուգահեռ նաև ստացավ երաժշտկան կրթություն: 15 տարեկանում ինստագրամյան էջ բացեց, ընտրեց անվանում և սկսեց օնլայն հարթակում վաճառել իր ստեղծագործությունները: Այսպես հայտնվեց նրա բրենդը: Jielmya՝ անունը այլ իմաստ ուներ, սակայն լսարանը որոշեց իր սեփական տարբերակը, ինչը մինչ օրս մնացել է անփոփոխ: Շուտով պարզա դարձավ, որ երգը դարձել է հոբբի, իսկ զարդեր, պայուսակներ և տարատեսակ աքսեսուարների պատրաստելը՝ գործ: Անժելա Հեքիմյանը նշում է՝ զարդեր պատրաստելը ընդամենը թել ու ասեղով աշխատանք չէ, այլ ստեղծագործություն:
Օնլայն հարթակներից մինչև մայրաքաղաքի տարբեր վաճառակետեր: Հաջորդ քայլը դեպի արտերկիր: